«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նեղ կազմով նիստում Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում առանձնապես խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հաստատված խաղաղության», երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորության և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի մասին։
«Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին, չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ Խաղաղության հաստատման կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ էլ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար, և այն տեղի ունեցավ։ Խաղաղությունն այլևս իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Փաշինյանը։ Հաջորդիվ տեղի է ունեցել խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որից ընթացքում երկրների ղեկավարները ստորագրել են համաձայնեցված փաստաթղթերի արձանագրությունները: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
