Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Ալիևը՝ Բերձորը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին

160
Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 12:24
Ալիևը՝ Բերձորը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին

Դուշանբեում այս պահին տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ալիևի ելույթը, որտեղ նա խոսել է նաև Բերձորը (Լաչինը) այս տարի ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք հռչակելու մասին․ «Շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ պետությունների ղեկավարներին՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքի՝ այս տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի թեկնածությանը աջակցելու համար: Այս տարվա հունիսին Լաչինում տեղի ունեցավ «ԱՊՀ մշակույթի մայրաքաղաքի տարվա» բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեց տեղեկատվություն այս հին ադրբեջանական հողի պատմության և մշակութային ժառանգության մասին»: