Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սակայն, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարեցման հարցը. սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։ Խոսքը գործարարի այն հայտարարության մասին է, որը քննության նյութերում ձեւակերպվել է որպես «Մեր ձեւով գործընթացին մասնակցելու կոչ», եւ որը վերաբերում էր Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող բռնաճնշումների գործընթացներին։ Դատավոր Տիգրան Դավթյանը փողերի լվացման եւ թալանի թեման «մաքրել» է Սամվել Կարապետյանի վրայից՝ թողնելով միայն արտահայտած կարծիքն ու «Մեր ձեւով»-ի միտքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննություն, որպես այդպիսին, փաստացիորեն չի տարվում. բարերարը ամիսներ շարունակ բանտում է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթի ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի հերթական երկարեցման միջնորդությունը: Արդյոք այս անգամ դատարանը կընդունի՞ ՔԿ-ի հիմնավորումները, թե՞ վերջ կդնի գործարար-բարերարի երկարատեւ կալանքի շրջանին. պարզ կդառնա առաջիկա օրերին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
