«Իսրայելի բանտերից ավելի քան 2000 պաղեստինցի ազատ կարձակվի»․ ՀԱՄԱՍ
553
Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 15:32
![]() Մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալներ, որոնցից 250-ը ցմահ ազատազրկման են դատապարտված, ազատ կարձակվեն Իսրայելի բանտերից՝ արմատական ՀԱՄԱՍ-ի շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է շարժման խոսնակը։ «Գործարքի առաջին փուլում 20 պատանդ ազատ կարձակվեն մեկ խմբաքանակով։ Դրա դիմաց օկուպացիոն [իսրայելական] իշխանությունները ազատ կարձակեն ավելի քան 2000 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 250-ը ցմահ ազատազրկման են դատապարտված», - ասել է խոսնակը։ Այս մասին հայտնում է Maan լրատվական գործակալությունը։ Նա հավելել է, որ ազատ արձակվող պաղեստինցիների խմբի մեջ են մտնում «1700 մարդ, որոնք բանտարկված են Գազայի պատերազմի սկզբից ի վեր»՝ 2023 թվականի հոկտեմբերին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
