«Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը ճիշտ պահին է»․ Նիկոլ Փաշինյան
![]() Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ այն ներկայացնելոց որպես Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլական․ «Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար»,- ասել է Փաշինյանը։ Խոսելով «Թրամփի ուղու» մասին՝ նա ասել է․ «Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես «TRIPP» ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա։ Հետևաբար, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց»,- ասել է Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

Թրամփը մտադիր է դատի տալ BBC-ին
8610:22
Քննարկվում է 2026թ. բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5810:12
Ուղիղ միացում՝ Ազգային ժողովից (տեսանյութ)
5510:00
«Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները»․ Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
8509:36
Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ»
8709:06
Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»
6609:00
