«Քոչարյանին հրավիրում եմ գրպաններս ստուգի, բայց թող բան չտանի՝ խասյաթի համաձայն»․ Ռուբեն Ռուբինյան
![]() «Քոչարյանի ո՞ր ասածն է լուրջ․ քոք էր մաշեցնում 2021-ին, ի՞նչ կասի, մաշա՞ծ է մեր քոքը, 2021-ին կրելու էին, չէ՞․․Քոչարյանի ասածները հիմք չեն, որովհետև նրա նախկին ասածները իրականություն չեն դարձել»,- այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսը ձգտում է զրոյի։ Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե ՔՊ-ի օրոք կոռուպցիան ծաղկում է, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից և ԱՆԻՖ-ից փոշիացվել են միլիոններ, Ռուբինյանն ընդգծեց․ «Հայաստանում կոռուպցիայի բացարձակ չեմպիոնը Քոչարյանն է»։ Հարցին՝ փաստեր կա՞ն, Ռուբինյանն արձագանքեց․ «Դատախազությունը ինձնի՞ց է ուզում բռնագանձել 200 մլն դոլար ապօրինի գույք․․․ Իմ տղան 21 տարեկանում միլիոնատեր է լինելո՞ւ Ո՞նց ստացվեց, որ Քոչարյանի տղան 21 տարեկանում միլիոնատեր դարձավ․․․ Ինչո՞ւ է Քոչարյանը հարուստ․․․ Փաշինյանը և իր ընտանիքը 200 մլն դոլար ունե՞ն, ո՛չ։ Իմ գրպանում փող կա՞։ Ստուգեք իմ գրպանը, Փաշինյանի գրպանը։ Քոչարյանին էլ եմ հրավիրում եմ՝ թող գա գրպաններս ստուգի, բայց թող բան չտանի՝ խասյաթի համաձայն»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
