«Վաղարշապատի ընտրությունները ցույց կտան, թե քաղաքական ուժերն ինչ դիրք ունեն»․ Բորիս Մուրազի
![]() Երեկ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե ըստ սոցիոլոգիական հարցումների, այսօր երևում է ընդդիմադիր երկու միավոր, որոնք շատ չեն զիջում ՔՊ-ին։ Այդ երկու ուժերն, ըստ նախկին նախագահի, «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի՝ ստեղծվող կուսակցությունն են։ Լրագրող Բորիս Մուրազին «5-րդ ալիք»-ի հետ զրույցում արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով․ «Կարծում եմ՝ Վաղարշապատի ընտրությունները գուցե վերջնական հնարավորություն են՝ ցույց տալու, թե որ ուժը կարող է դառնալ այն 3-րդը, որին սպասում են շատերը։ Այնտեղ բացի իշխանությունից, բացի այն ուժից, որը, որքանով գիտեմ, հարում է Ռոբերտ Քոչարյանին, մասնակցում են նաև երկու ընդդիմադիր ուժեր՝ «Մայր Հայաստան»-ը և «Հայրենիք»-ը։ Այս ընտրությունները լավագույն առիթն են՝ ցույց տալու, թե ուժերն ինչ դիրք ունեն․․․ նրանք, ովքեր ուզում են քաղաքական դաշտում իրենց տեղը ֆիքսեն, պետք է մասնակցեն Վաղարշապատի ընտրություններին»,- ասաց Մուրազին՝ նշելով, որ 2026-ին լինելու է կոալիցիոն կառավարություն, ուստի 3-րդ ուժի առկայությունը շատ կարևոր է։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
