«Նախկիններ ու ներկաներ, այլևս անհնար է շաբլոն ձևակերպումներով կերակրել ժողովրդին»․ Աննա Կոստանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս երկրում քաղաքական դերակատարներն իրենք իրենցից կուռքեր են «շինել» և հրամցրել տասնամյակներով տանջված ժողովրդին՝ ամեն հատվածին համապատասխան, և այդ ինքնակերտ կուռքերով շարունակաբար մոլորեցրել ուղիղ ճանապարհից։ Քաղաքական դաշտը պիտի լիներ պրոֆեսիոնալիզմի, մտքի ու պատասխանատվության մրցավայր, սակայն ապականվել է հենց այս անձնավորված ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՄԲ։ Թե նախկինը, և թե ներկան ոչ մի կերպ դուրս չեն գալիս իրենց իսկ ստեղծած սահմանափակ ու քառակուսի պատկերացումների շրջանակից. որքա՞ն կարելի է մերժել իրականությունը, խուսափել հաշվարկված լուծումներ ու բանաձևեր առաջարկելուց։ Չե՞ք հասկանում, որ այլևս անհնար է շաբլոն, վերացական, ցրողական ձևակերպումներով կերակրել հոգնած ու զզված ժողովրդին։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
