Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Տեսա «աբիժնիկի», պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի»․ Տիգրան Աբրահամյան

218
Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ., 21:36
«Տեսա «աբիժնիկի», պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հարցազրույցը նայեցի:
Անկեղծ ասած, չէի նայի, եթե չասեին, որ գերազանցել է քպ-ական հայտնիների կեղտոտ բառապաշարն ու պոկվել գետնից:
Ժամանակին իրեն որպես ազգային մարդու էի ճանաչում, ում համար արժեքներ կային, սկզբունքներ կային, սակայն վերածվել է սովորական «աբիժնիկի», ով իր լպիրշությամբ, աջուձախ վիրավորանքով փորձում էր արդարացնել իր տեսակին, զգացածին ու «նախորդ կյանքում» ապրածին դեմ գնալը:
Իր հարցազրույցում տեսա ոչնչացված գործչի, օգտագործված մարդու և պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի:
ՀԳ. Արգի՛շտ, իրականությունից չես փախչի: Իշխանությունն ու պաշտոնը հավերժ չեն, իսկ դրանից դուրս դու այլևս գոյություն չունես»: