«Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունում մնալը ձեռնտու է իրեն ու Նիկոլ Փաշինյանին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ մամուլի ասուլիս է տալիս, որ ընտրողներն իրեն չմոռանան։ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը 2026-ի ԱԺ ընտրություններում ՔՊ-ին հաղթելու շանս չունի։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունում մնալը ձեռնտու է իրեն ու Նիկոլ Փաշինյանին։ ԱԺ-ում խմբակցություն ունենալն իրեն պետք է իր անվտանգությունն ապահովելու, իր ու իր ընտանիքի մեծ ունեցվածքը պահպանելու համար։ Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը 2026-ի ԱԺ ընտրություններին հարկավոր է, որ նրան մատնացույց անելով՝ պողպատե մանդատ մուրճը ճոճելով՝ միամիտ ընտրողների քվեները ստանալու համար նորից աղաղակի «թալանը կոպեկ առ կոպեկ, քայբաբ առ քյաբաբ» ետ բերելու մասին։ Նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի ունեցած ռեսուրսները՝ կարծում եմ, որ նոր խորհրդարանում նրա գլխավորած քաղաքական ուժը ոչ մեծ խմբակցություն կունենա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
