«Տասը տարի ղեկավարես ՀՀ-ն և այդպես էլ չտիրապետե՞ս պետական լեզվին»․ Սիսակ Գաբրիելյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լա՜վ, տասը տարի ղեկավարես Հայաստանի Հանրապետությունը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս հայերեն մեկ էջանոց տեքստ կարդալ ու հասկանալ։ Լուրջ դեմքով գաս, նստես ասուլիսի ու պնդե՞ս, որ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված փաստաթղթում գրված է, որ Սյունիքի ճանապարհը «միջանցք է» և լինելու է Ամերիկայի «контролы» տակ։ Սա միայն ողբերգություն չէ, սա պետությունդ ատելու, ինքնությունդ չհարգելու, այլ երկրի օրակարգ սպասարկելու «զռռռռացող» օրինակ է։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, ես հասկանում եմ, որ Ձեր ժամանակ Արտգործնախարարությունը, ինչպես այսօրվա ասուլիսին էլ ասեցիք, «МИД» էր, ՀՀ սահմանները՝ КПП, իսկ սահմանապահը՝ Наташан կամ Иван էր։ Ես հասկանում եմ, որ Ձեր համար խորթ էր, գուցե անգամ արգելված արտասանելու ինքնիշխանություն կամ իրավազորություն տերմինները, բայց խնդրում եմ՝ հերթական միլիոնավոր դրամները Ձեր թիմի մակաբույծներին տալիս կարգադրե՛ք, որ Ձեր համար հասկանալի լեզվով կարդան ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը։ Եվ եթե նորից այնտեղ «միջանցք» կամ այլ երկրի «կոնտրոլ» կտեսնեք՝ շտապ զանգեք Ձեր ասած էն «հատուկ հիմնարկը», համապատասխան փաստաթուղթը հաստատ կտան: Դա էլ որ վերցնեք, միանգամից եկեք վարչապետի հետ բանավեճի»։ Աղբյուրը` Սիսակ Գաբրիելյան |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
