Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Պարեկային ծառայությունը փորձում է տանել Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան

186
Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ., 11:12
Պարեկային ծառայությունը փորձում է տանել Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան

Գյումրու քաղաքապետարանը հայտնում է. «Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան փորձել են քարշակել ոստիկանության կողմից:
Այսօր վաղ առավոտյան Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումների փորձ է արձանագրվել։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր և չի կարող շահագործվել։
Ոստիկանության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մեքենան զրահապատ է և ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին»: