Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

162
Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ., 10:24
Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

Այսօր Փարաքարում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ՝ նոր համայնքապետ ընտրելու օրակարգով։ Մինչ նիստը սկսելը, ներկաները հարգեցին համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հիշատակը, այնուհետև անցան օրակարգային հարցերին։

«Ապրելու երկիր»-ը թեկնածու առաջադրեց Օնիկ Ախվերդյանին, ով ցուցակի 2-րդ համարն է։ 12 կողմ ձայնով նա ընտրվեց համայնքի ղեկավար։ Երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։