«Ձեր ներկայացրած տվյալները կարծես ազատ ոճի շարադրություն լինեն»․ Ալխաս Ղազարյան
![]() «Այն, ինչ դուք ներկայացրել եք՝ բովանդակային քննարկման իմաստ չունի, այդ տվյալները կարծես ազատ ոճի շարադրություն լինեն։ Այն միտքը, որ դուք չեք մտնելու քննարկման մեջ, հետևաբար տանելու ենք լիագումար՝ արդեն կանխատեսելի էր»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ներկայացրած նախագծին՝ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ: «Որպեսզի ես չսկսեմ որակում տալ ձեր կամ ձեր գործընկերների ներկայացրած տարբեր փաստաթղթերին՝ եկեք զերծ մնանք դպրոցական ձևակերպումներից։ Եթե դուք պատրաստ եք ինձ հետ մտնել բովանդակային քննարկման մեջ, ես ամբողջ օրս կազատեմ և մեծ սիրով դրան կտրամադրեմ, առավել ևս ձեզ վստահեցնում եմ, որ այս հայտարարության մեջ չկա մեկ ստորակետ, որը մենք չենք կարող հիմնավորել»,- պատասխանել է ընդդիմադիր պատգամավորը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
