«Վրաստանում «նավակը ճոճելու» հերթական փորձն է». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրել է. «Վրաստանում «նավակը ճոճելու» հերթական փորձն է, որի առիթը ՏԻՄ ընտրությունն է: Փորձերն իհարկե չեն դադարելու: Վրաստանը հիմնարար նշանակության կետ է Կովկասում եւ Սևծովյան ավազանում: Եվրաատլանտյան ուլտրագլոբալիզմը այդ կետը հեշտությամբ չի հանձնելու, չի հրաժարվելու այդ կետից: Թրամպը առայժմ գոնե հրապարակավ «անհաղորդ» է, չնայած «Վրացական երազանքը» տևական ժամանակ փորձում է իր վրա հրավիրել նրա ուշադրությունը: Միևնույն ժամանակ, դիցուք, «Թրամպի ուղղին», ըստ էության, իր ռազմավարական-ռազմաքաղաքական նշանակության իմաստով չի կարող լինել կենսունակ նախագիծ, եթե «չընկնի» Վրաստանը: Հետևաբար, նրանք, ովքեր Թրամփի սեղանին են դրել այդ «ուղին», նրա սեղանից էլ «հեռացնում» են, թերևս, Վրաստանի թեման: «Թրամպի ուղի» անունն է միայն, իրականում այն նախորդ՝ դեմոկրատական վարչակազմի նախագիծն է, որը հմտորեն «իրագործվել» է՝ Թրամպի «սիրամարգությունը» հաշվի առնելով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
