Արարատ Միրզոյանը բացահայտում է իշխանության ստերը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չլսելու տալ Ալիևի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա իր ներքին լսարանի համար է արվում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրականում Ալիևը նախապայմաններ է դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Լեհական հեռուստաալիքի հետ զրույցում նա ասել է, որ հայկական կողմը չի կիսում այդ օրակարգը։ «․․․խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում․․․ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- ասել է նա։ Անգամ իշխող թիմում են տարակուսած վարչապետի և նախարարի իրարամերժ հայտարարություններից, մինչ Փաշինյանը խաղաղություն հաստատելու մասին ինքնամոռաց հեքիաթներ է հորինում, Միրզոյանը բացահայտում է նրա ստերը՝ խոստովանելով Բաքվի պահանջների մասին»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
