Սրբուհի Գալյանի ծանր հրետանին պատրաստվում է լքել նախարարությունը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեկ տարի առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 28-ամյա Ներսես Զեյնալյանին նշանակեց իր խորհրդական։ Զեյնալյանն աշխատել է Պետեկամուտների կոմիտեում, այժմ դասախոսում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Նաև Գալյանի լիազորված անձն է ԲԴԽ-ում, նա դատավորների դեմ նախարարության հարուցած վարույթներն է պաշտպանում ԲԴԽ-ում։ Զեյնալյանը, չնայած երիտասարդ տարիքին, համարվում է նախարարության ծանր հրետանին՝ իր գործի գիտակ։ Դրանով են բացատրում, որ նրա ուսերին է դրված դատավորներին պատժելու ծանր գործը պաշտպանելը։ Մենք տեղեկացանք, որ Ներսես Զեյնալյանը դիմել է դատավորների մրցույթին մասնակցելու համար, հոկտեմբերի 2-ին ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի, նրանցից մեկը Ներսես Զեյնալյանն է։ Դեռեւս հայտնի չէ՝ նա որակավորման հաջորդ փուլ անցել է, թե՝ ոչ: Մենք փորձեցինք զրուցել նրա հետ, հարցրինք՝ ինչու է որոշել դատավոր դառնալ, Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել. «Չեմ մեկնաբանում»։ Նա, ըստ ամենայնի, կնշանակվի դատավոր, իսկ թե ով է նրան փոխարինելու, ներկայացնելով արդարադատության նախարարության հարուցած վարույթներն ընդդեմ դատավորների, ԲԴԽ-ում, հայտնի չէ»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
