«Օդ է ծեծում ու խաղություն կռում. սովորական խաբեբա է»․ Լևոն Ջավախյան
![]() Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ․ Մենք բոլորս խաղաղության ծնունդ ենք։ Խաղաղությունը, ոչ ոքի մենաշնորհը չէ։ Խաղաղությունը Աստվածատուր երևույթ է։ նիկոլը Աստված չէ, որ խաղաղություն արարի։ Նա սովորական խաբեբա է, ով ստով ազգ է կերակրում։ Ինչքան էլ հալվա ասես՝ բերանդ չի քաղցրանա։ Պատերազմի սպառնալիքի տակ թշնամին ուզածը ստանում է։ Եվ պիտի ստանա, քանի դեռ տալիս ես... Եթե մեկը քո հետ խնդիր ունի՝ պիտի ճակատիդ խփի, որքան էլ նրանից հաշտություն աղերսես։ Հլա որ չի խփում, քանի դեռ քո կամոք տալիս ես՝ Արցախը, Կապան տանող ճանապարհը, Սև լճի շրջակայքը, Ջերմուկի բարձունքները, Վարդենիսի ձյունապատ գագաթները, Տավուշի արևելյան սահմանները, հիմա էլ օրակարգի մեջ է «Զանգեզուրի միջանցքը»։ Երկրի կորստով իշխանությունները խաղաղություն են ստեղծում։ Հիմա աշխարհի ամենախաղաղ վայրը Ստեփանակերտն է, վաղը կարող է լինել «Էրիվանը»։ Աղբյուրը` Լևոն Ջավախյան |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
