Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Հոգեվարքի մեջ գտնվող արդարադատությունը մի նոր մահացու հարված ստացավ»․ Թաթուլ Հակոբյան

184
Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ., 09:54
«Հոգեվարքի մեջ գտնվող արդարադատությունը մի նոր մահացու հարված ստացավ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես դեմ եմ, երբ եկեղեցին միջամտում է քաղաքականությանը, ինչպես դեմ եմ, երբ իշխանությունը ներխուժում է Մայր Աթոռ:
Լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, կնքված մարդ՝ շատ հարցերում համաձայն չեմ մեր հոգևոր հայրերի հետ, անընդունելի եմ համարում նրանց շատ տեսակետներ ու բառապաշար:
Բազմիցս գրել եմ, որ թեմի առաջնորդը չի կարող հավակնել վարչապետի աթոռին, ճիշտ այնպես, ինչպես վարչապետը չի կարող աչք ունենալ կաթողիկոսական գահին:
Այս ամենով հանդերձ, ես համարում եմ, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը խղճի բանտարկյալ է:
1991 թվականից ի վեր հոգեվարքի մեջ գտնվող հայկական արդարադատությունը մի նոր մահացու հարված ստացավ»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան