Վարդան Ղուկասյանի դեմ նոր իրավական գործընթաց է սկսվել
![]() Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած մեղադրանքներին համընթաց՝ իրավական գործընթաց է սկսվել նրա դեմ։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լրատվական մի քանի կայքերից առանձնացրել է Վարդան Ղուկասյանի հարցազրույցները Ռուսաստանի Դաշնության հետ միություն կազմելու մասին ու դրանք սեպտեմբերի 29-ին ուսումնասիրման ուղարկել ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր (ՔՈԳ) վարչություն։ Այդ կերպ Վարդան Ղուկասյանը, զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով, կատարել է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Վարդան Ղուկասյանին, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից»: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
