Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞․ «Հրապարակ»

173
Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ., 09:24
Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարդան Ղուկասյանի հասցեին երեկ սպառնալից հայտարարություններ հնչեցին: Փաշինյանը, պատասխանելով գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից:

Թերեւս՝ մտադիր են քրգործ հարուցել նրա դեմ՝ ՀՀ ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարության համար: Սարուխանյանին հարցրինք՝ ինչպե՞ս են Գյումրու ընտրված համայնքապետին «դուրս շպրտելու»։

«Դա պետք է անի առաջին հերթին գյումրեցին»,- ասաց նա:

Հիշեցրինք, որ գյումրեցին իր քայլն արել է եւ ամիսներ առաջ իր ձայնը տվել է հենց Ղուկասյանին։

«Դա կարվի սահմանադրական, օրենքով նախատեսված ձեւերով՝ որպես ժողովրդավարական երկիր»,- շարունակեց նա: Անվստահությա՞ն միջոցով, բայց ավագանիում ընդդիմությունը մեծամասնություն է։ «Ունեն, բայց ցանկացած պահի կարող են չունենալ»:

Մտադիր եք մարդագողությա՞մբ զբաղվել։

Դա մարդագողություն չէ, քաղաքական պրոցես է»:

Քրեական հետապնդումների միջոցո՞վ եք ոմանց ձեր կողմը բերելու: Այս հարցին պատգամավորը չպատասխանեց:

Ակնհայտ է, որ գործի է դրվել Փաշինյանի սիրելի քրեական մահակը, եւ իշխանություն խլելու սցենարն են կիրառելու»։