Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Ով կմտածի՝ Հայաստանը մտադիր ենք տանելու վիլայեթացման, ռուսահպատակ ստրուկ է»․ Սարիկ Մինասյան

173
Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ., 00:30
«Ով կմտածի՝ Հայաստանը մտադիր ենք տանելու վիլայեթացման, ռուսահպատակ ստրուկ է»․ Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Հանրային ՀԸ եթերում անդրադառնալով Գյումրու ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի՝ իշխանականներին ուղղված «թուրքահպատակ շներ», «Հայաստանը տանում են վիլայեթացման» արտահայտություններին՝ նշեց․ «Ես էլ հայտարարում եմ՝ նա, ով կմտածի, որ ես, իմ քաղաքական թիմը, մեր ընկերներից որևէ մեկը Հայաստանը մտադիր է տանելու վիլայեթացման, ով կմտածի նման բան, նա թրքահպատակ, ռուսահպատակ ստրուկ է: Չի կարելի մարդկանց վիրավորել, պիտակավորել՝ սեփական շահը կամ ընդհանուր ընդդիմության գաղափարն առաջ տանելու համար։ Նման արտահայտությունները պետք է խստիվ արգելվեն, հանրային դեմքերը, պաշտոնյաները պետք է հետևեն իրենց խոսույթին․ սա անընդունելի է»:

«Ով կմտածի՝ Հայաստանը մտադիր ենք տանելու վիլայեթացման, ռուսահպատակ ստրուկ է»․ Սարիկ Մինասյան