Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Հայ ժողովրդին պետք է պատասխան տալ՝ ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ»․ Լիլիթ Գալստյան

202
Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ., 21:46
«Հայ ժողովրդին պետք է պատասխան տալ՝ ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԴՈՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՍ»- ԹՐԱՄՓՆ ԱՍՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․
Փաշինյանը չհակադարձեց ու քար կտրեց, երբ Թրամփը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ՝ այս միջանցքը զարգացնելու ուղղությամբ, որը կարող է տևել 99 տարի, իսկ հետո խոստանում են, որ կարող է ընդլալյնել, այնպես չէ՞, ԴՈՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՍ»։
Հայ ժողովրդին պետք է պատասպան տալ՝ ի վերջո, ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան