«Ալիևին ուզում են ցույց տալ իրենց «покорный» վիճակը». Հակոբ Ասլանյան
![]() «Որպես պատմաբան և որպես մարդ ես չեմ հավատում օգոստոսի 8-ի խաղաղության համաձայնագրին, որովհետև մինչև հիմա ինչ ասվել է , խաբկանք է եղել։ Խաղաղություն հաստատված չէ։ Խաղաղությունը մի օրում չեն հաստատում, այն պետք է տևական լինի։ Խաղաղությունը պարտադրվում է, պետք է լինես ուժեղ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Նրա դիտարկմամբ՝ այն, որ «Խաղաղության մասին հայտարարության նախագծի համար արտահերթ նիստ է հրավիրել ՔՊ-ն, դրանով Ալիևին ուզում են ցույց տալ իրենց «покорный» վիճակը․ «Որ Իլհա՛մչիկ, մենք կանենք այնպես, ինչպես դու ուզում ես»․ ցավում եմ, բայց իրողություն է դա»: «Վարչապետը մինչև հիմա ռեալ չի բացատրել, թե ինչ է նշանակում «Զանգեզուրի միջանցքը», ու միջազգային արենայում էլ հոխորտալով խոսում է, թե ինչո՞ւ եք ասում «Զանգեզուրի միջանցք»։ Առաջին հերթին, պարոն վարչապետ, դու Ալիևի բերանը պետք է փակես։ Ոչինչ չներկայացնող հայտարարություններ չպետք է անել, այլ պետք է ասել՝ իմ ժողովրդի պահանջներն էլ սրանք են, ես իմ ժողովրդի ցանկությունը պետք է իրականացնեմ, ոչ թե քո»,- ընդգծեց պատգամավորը: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
