«Փաստաբանները «ջարդում են» կեղծ դրվագներն ու քարոզչական հորինվածքները»․ Տիգրան Աբրահամյան
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Սրբազան շարժման» գործով դատական նիստն է, որտեղ փաստաբանները հետևողականորեն «ջարդում» են ինչպես գործի տակ դրված կեղծ դրվագները, այնպես էլ իշխանության դաշտ նետած քարոզչական հորինվածքները: Հիշեցնենք՝ Հովհաննես Խուդոյանը վարույթով ներգրավված բոլոր հինգ հանրային մեղադրողներին բացարկ հայտնեց։ Միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները։ Խուդոյանը պարզաբանեց, որ բացարկի հիմքում ընկած է հայտնի ձայնագրությունը, որտեղ, ըստ վարույթի նյութերի, զրուցում են Բագրատ Սրբազան ու Հովհաննես Ավետիսյանը։ Խուդոյանի խոսքով՝ քրեական վարույթի նյութերում առկա է «ակնհայտ կեղծիք»։ «Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից՝ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար»,- նշել է փաստաբանը։ Նա ներկայացրել է խոսակցության բովանդակությունը՝ պնդելով, որ այն ամբողջությամբ հակասում է վարույթի նյութերում առկա սղագրությանը։ Բագրատ Սրբազանը ևս հայտարարեց, որ մեղադրողները «մեղադրող չեն, այլ՝ զրպարտող»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
