Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, ընդդիմությունը մեռած է ձևանում»․ Հայկ Կոնջորյան

184
Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ., 14:12
«Երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, ընդդիմությունը մեռած է ձևանում»․ Հայկ Կոնջորյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՔՊ-ի հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում քննարկմանը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություննրեը նախապես հայտարություններ էին տարածել։

«Արձանագրում ենք, որ ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, փախչում է, մեռած է ձևանում, ամեն ինչ անում է՝ խաղաղության հետ որևէ կերպ չառնչվելու համար: Սրանից լավ ապացույց ուղղակի չկա»,- հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: