Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կիրիենկոյի հետ․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում երկրորդ նախագահի գրասենյակից պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցի մասին։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նա վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը, մեր տեղեկություններով, ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձեւն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաեւ ֆինանսական ծախսեր է ենթադրում: Կրեմլի պաշտոնյան որեւէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին՝ գրեթե հասկացրել է, որ իրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։ Երեկ փորձեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանից պարզել՝ երկրորդ նախագահը վերջին օրերին եղե՞լ է Մոսկվայում, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ նախագահի այցերի մասին։ Իսկ Կիրիենկոյի հետ հանդիպումի՞ց։ «Նո քոմենթ»,- ասաց պատգամավորը»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
