«Ղարաբաղի հարցը օգտագործվել է որպես թոկ՝ Հայաստանի զարգացումը թույլ չտալու համար»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Երբ 2022-ին հասկացանք, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները մեր նկատմամբ չի կատարել, չի կատարում և չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետև հասկացանք, որ հույսներս մենք մեզ վրա պիտի դնենք, և հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք (ընդդիմադիրները-խմբ.) իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, ոչ մի բան էր, ընդամենը գործիք էր մեր պետության կայացումը թույլ չտալու համար»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դեռ 2021-ին կամ 2022-ին ասել եմ՝ ինչքան էլ դառը լինի, մենք պետք է առերեսվենք, որ Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոկ Հայաստանի շարժը և զարգացումը թույլ չտալու համար: Դուք էլ եղել եք այդ թոկի թելերը։ Ավելի պարզ ի՞նչ է պետք»,- ասաց Փաշինյանը հավելելով՝ լսումներ կազմակերպեք, գամ բոլոր հարցերին պատասխանեմ։ Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ Փաշինյանը նաև ընդգծեց․ «Դուք այդ թոկի պարաններն եք՝ ձեր նախկին երեք՝ այլևս բացահայտված, այսպես կոչված, «նախագահների» հետ: Իրենք հո պետությունն առաջնորդելու համա՞ր չեն եղել: Իրենք եղել են այն բանի համար, որ պետություն չլինի, և իրենց ժամանակ պետություն չի եղել, իրենք թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար»: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
