ՔՊ-ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգթոնում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. ««Զանգեզուրի միջանցքի», Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաեւ իշխող թիմում։ ՔՊ վերնախավը դժգոհել է՝ նման հայտարարություններից հետո ինչպե՞ս մարդկանց ասեն, որ խաղաղություն են հաստատել, եկեք՝ մեզ ընտրեք: Ինչպե՞ս հավատացնեն, որ վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։ Նրանց հանգստացրել են, թե Ալիեւն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում: Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։ Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում: Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, պարզապես Ալիեւը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրեւ խաղաղության համաձայնագիր եւ դրանով գնա ընտրության, քանի որ երեւի Նիկոլից շատ է ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան: Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրությունն էլ են գտել՝ շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
