«Վալոդյա Գրիգորյանի եղբայրը որևէ կապ չունի փետրվարի սպանության հետ»․ Մեսրոպ Առաքելյան
![]() «Դեռ մեծ անելիք ունեն իրավապահները, և միայն դատարանի որոշումից հետո կարող ենք հասկանալ, թե այս սպանության իրական դրդապատճառները որոնք էին»,- այս մասին «ABC Մեդիա»-ի հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով օրերս Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը և այդ առնչությամբ ՆԳՆ մեկնաբանությանը, թե՝ «գործը բացահայտված է և պատճառը վրեժխնդրությունն է»։ Առաքելյանի դիտարկմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի կողմից պատճառների, մոտիվներ մասին խոսելն անթույլատրելի է։ «Փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ անկարգությունների հետևանքով մեկ անձ սպանվել է, սպանության մեղադրանք է առաջադրվել կոնկրետ անձի։ Բացի այդ անձից՝ մեկ տասնյակից ավելի անձանց նկատմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով է մեղադրանք առաջադրվել, և Վալոդյա Գրիգորյանի եղբոր նկատմամբ նույնպես խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որը միանշանակ չի ընդունվում, որովհետև որևէ փաստ չկա, որ նա այդ դեպքերի ժամանակ այնտեղ է եղել․․․ Վալոդյա Գրիգորյանը մեկնաբանություն էր տվել, որ իր եղբոր կալանավորումը բացառապես իր քաղաքական գործունեության, ընտրություններից առաջ ճնշման փորձի դրսևորում է եղել։ Նույնիսկ եթե իրավապահ մարմինների տվյալներն ենք դիտարկում, Վալոդյա Գրիգորյանի եղբորը միայն խուլիգանության մասնակցության մասով է մեղադրանք առաջադրվել, և չկա որևէ տրամաբանություն՝ այս սպանության վրեժխնդրության կապը տեսնելու։ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը որևէ առնչություն, այդ թվում՝ նաև մեղադրական եզրակացության մեջ, որևէ կապ չունի փետրվարի սպանության հետ»,- ընդգծեց Առաքելյանը։ Նա նաև հավելեց, որ Վալոդյա Գրիգորյանը չի ընդունում նաև խուլիգանության հոդվածով իրեն առաջադրված մեղադրանքը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
