«Վարչապետի համար պետք է նորություն չլիներ Ալիևի` տարածքային պահանջ ունենալը»․ Հովիկ Աղազարյան
![]() «Պետք է նորություն չլիներ վարչապետի համար, որ Ալիևը տարածքային պահանջ ունի. «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունն ինչի՞ համար է, 300.000, այսպես կոչված, փախստականների վերադարձը Հայաստան հենց այդ տարածքային պահանջների հետագա իրացման կարևորագույն քայլերից մեկն է՝ ըստ իրենց ծրագրի»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Վարչապետը շատ լավ գիտեր այդ մասին։ Հետևաբար այն, որ ասվում է՝ խաղաղություն է բերել, բառերով չի լինում։ Խաղաղությունը պիտի մի իրավիճակ լինի, որ կողմերի համար այլ տարբերակ չլինի, քան խաղաղությունը, պատերազմական ճանապարհով հարց լուծելը դառնա աննպատակահարմար։ Բայց քանի որ այսօր այդ վիճակը չի, հետևաբար խաղաղություն մենք չունենք»,- նշեց Աղազարյանը՝ նաև ընդգծելով՝ պատերազմական իրավիճակում ենք իրականում։ «Այն, որ մի տարի յոթ ամիս զինվոր չի սպանվել, դա ոչինչ չի նշանակում։ Ալիևը ինչ-որ իմաստով, «կուտ» է տալիս, որ ինչ-որ բաներ պոկի։ Իհարկե, Ալիևը շատ է ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, բայց ռիսկ կա, որ կարող է չընտրվի։ Հետևաբար Ալիևը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանին մի քիչ էլ ճնշի, էլի բաներ կորզի, քանի դեռ հնարավորություն կա»,- հավելեց պատգամավորը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
