«Էդ խեղճ տերտերներից ի՞նչ եք ուզում»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
![]() «Ի՞նչ է ասում ընդդիմությունը․ ասում է՝ Աջապահյանը, որ հեղաշրջման կոչ անելու համար հիմա դատապարտվում է, և Բագրատ Գալստանյանը, որ ահաբեկչություն կազմակերպելու գործով դատապարտվում է, իրենց հոգևոր եղբայրներն են․․․ Աջապահյանը գնացել է «Երկիր» մեդիա հարցազրույցի, իրենց ուզածը չէր ասել, եթեր չէին տվել, հիմա իրենց ուզածն ասել է, դատվում է․․․»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ «Դուք առհասարակ բոլորին օգտագործում եք»,- դիմելով ընդդիմությանը՝ նշեց իշխանական պատգամավորը։ «Ցավն օգտագործում են, վիշտն օգտագործում են, իրար էլ են օգտագործում․․․ Էդ խեղճ տերտերներից ի՞նչ եք ուզում․․․Վարչապետի թեկնածու պետք է դառնար Աջապահյանը, դա էլ չարեցիք, «քցեցիք»․․․ Դուք բացի «քցելուց»՝ ուրիշ բանի սովոր չեք։ ԱԺ ձեր քննարկումներն էլ էին իրար «քցելու» մասին․․․ Ասում են՝ ահաբեկչության, հեղաշրջման փորձ անող մարդը քաղբանտարկյալ է, իրենց տեսանկյունից ճիշտ են, որովհետև իրենց նպատակը մշտապես եղել է թալանելն ու երկրի կառավարումն արտաքին ուժերին հանձնելը»,- նշեց Հովհաննիսյանը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
