Գառնիկ Դանիելյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց Բագրատ Սրբազանի նամակը
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց Բագրատ Սրբազանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Այս խոսքն ընդունեք նաև ԱԺ պատգամավոր և հայրենիքի կալանավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 հայրենիքի կալանավորների անունից։ «Տերն իմն է՝ Լույսը և Կյանքը, ումի՞ց վախենամ։ Տերն իմն է՝ կյանքի ապավենը, ես ումի՞ց դողամ»․ այս աղոթքն ամբողջ կյանքում ուղեկցել է ինձ, ինչպես այսօր՝ ուրացողների և հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կարողացել են իմ և իմ հայրենիքի կենսագրությունը և պատիվը գողանալ։ Իսկ իրենց և իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմվելու է աղվեսադրոշմի խարանը։ Ինչպե՞ս, ումի՞ց և ինչո՞ւ վախենալ․ այն կենսագիրների՞ց, ում ձեռքը թաթախված է արամբ՝ հայրենիքի, և հաղթանակ ուրացող, ովքեր իրենց փողի և փորի համար փորձում են ահաբեկել և վախեցնել։ Մենք նախընտրել ենք մեր եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, և չեմ ուրանալու հանուն քեզ, Արցա՛խ»։ Բագրատ Սրբազանը նամակով նաև հայտնել է, որ երկու ամսված ընթացքում 3 անգամ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի «խեղճ» ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան։ «Այժմ այս ամբիոնից, որտեղից մեր հասցեին հնչել են զրպարտություններ, նույն հարցադրումն եմ ուղղում՝ ինչի՞ն է վերաբերում երկու հոգու «գյուլլելու և 15 հոգու բանտ դնելու»՝ ձեր այդքան սիրված պատմությունը...»,- Դանիելյանի փոխանցմամբ՝ նամակում նշել է Բագրատ Սրբազանը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
