Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու՝ Թրամփի ծրագրի մանրամասները
![]() Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետը համաձայնել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու իր ծրագրին: Թրամփի ծրագիրը նախատեսում է պատանդների ազատ արձակում, ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածի վերահսկողությունից հրաժարում և միջազգային ուժերի տեղակայում: Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է, որ Իսրայելի կողմից հաստատումից հետո, 72 ժամվա ընթացքում շարժման կողմից պահվող իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն: Իր հերթին, Իսրայելը ազատ կարձակի պաղեստինցի բանտարկյալներին: Ծրագրով նաև նշվում է, որ Գազայի հատվածը կդառնա ապառազմականացված գոտի: Կտեղակայվեն միջազգային ուժեր, և կսկսվի մարդասիրական օգնության լայնածավալ մատակարարում: Գազայի հատվածից բնակիչների հարկադիր տեղահանում չի իրականացվի։ Անցումային շրջանում Գազայում կառավարումը կհանձնվի «տեխնոկրատական» հանձնաժողովին, որը կազմված կլինի պաղեստինցիներից և միջազգային փորձագետներից, հայտնում է DW-ն: |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
