Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
![]() Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին բախվել են «Ford Fusion» և «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս, իսկ մարմնից մի քանի մետր այն կողմ էլ՝ կտրված ոտքի մի հատված։ Բախման հետևանքով «Ford Fusion»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, մի քանի պտույտ շրջվել, ապա բախվել դաշտում տեղադրված՝ որպես քոլիկ օգտագործվող երկաթե կոնստրուկցիային, և կողաշրջվել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «Ford Fusion»-ի վարորդն է, ով Վերին Արտաշատից դեպի Արտաշատ ընթանալիս բախվել է ընթացքում երթևեկող «Զիլ 130»-ի հետնամասին։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
