«Մի հատ կինոթատրոն չկա, որ բոլոր ֆիլմերը հայերեն թարգմանությամբ լինեն»․ Ռուբեն Ռուբինյան
![]() «Մեր անկախության հանրաքվեից անցել է 34 տարի, բայց մինչև հիմա մեր կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրում են ռուսերեն թարգմանությամբ։ Մի հատ կինոթատրոն չկա, որ բոլոր ֆիլմերը հայերեն լինեն: Ես դեմ չեմ՝ թող որոշ ֆիլմեր լինեն ռուսերեն թարգմանությամբ՝ ռուսալեզու մարդկանց համար: Բայց այս հարցը լուծում չունի՞»,- ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ի պատասխան նախարարը հիշեցրեց, որ ԱԺ-ն 2021 թվականին ընդունել է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը՝ կարգավորելով վերը նշված հարցը․ «Բայց այդ պահանջը սահմանել է 2030 թվականից, ինչը շատ ուշ է: Եվ մենք հիմա բերում ենք Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի փոփոխություն, որն առաջիկայում, հուսով եմ, կհասնի ԱԺ և մենք կկարողանանք դա քննարկել աշնանային նստաշրջանում: Դրանով առաջարկում ենք, որպեսզի այդ կարգավորումն ուժի մեջ մտնի 2026-ի հունվարից: Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս, որ հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումը դառնա օրենսդրական պահանջ»,- ասաց Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ ըստ սահմանվող պահանջի՝ կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակվող բոլոր ֆիլմերը պետք է ունենան հայերեն կրկնօրինակում կամ հայերեն ենթագրեր։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
