«Իրանն առաջիկա շաբաթներին չինական դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ կստանա»․ #Reuters
![]() Առաջիկա շաբաթներին Իրանը կստանա չինական արտադրության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նշվում է, որ 60-70 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այդ պայմանագիրը Իրանի կողմից իրականացվող խոշորագույն ծրագրերից մեկն է՝ ուղղված կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացմանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր։ Աղբյուրների տվյալներով՝ պայմանագիրը նախատեսում է մոտ 400 դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարում, ներառյալ չինական արտադրության QW-12 և FN-16 համակարգեր։ Հաղորդվում է, որ համաձայնագիրը կնքվել է Հոնկոնգում գրանցված Zhongqing Baoshang International Investment ընկերության հետ, որը, ըստ աղբյուրների, միջնորդի դեր է կատարել իրանական կողմի և չինական մատակարարի միջև։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
