«Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացած գարեջրատունը զրկվել է լիցենզիայից»․ #FoxNews
![]() ԱՄՆ Վիսկոնսին նահանգի կարգավորող մարմինները զրկել են Minocqua Brewing գարեջրատանը գործունեության լիցենզիայից, որի սեփականատերը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին բացասական հայտարարություններով։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 4-ին։ Դրա հիմք է դարձել ձեռնարկությունում գարեջրի խմբաքանակի հայտնաբերումը, որը, իշխանությունների պնդմամբ, այլ նահանգից էր բերվել առանց անհրաժեշտ թույլտվության և հարկերի վճարման։ Գարեջրատան սեփականատեր, լիբերալ ակտիվիստ Քըրք Բենգստադը հայտարարել է, որ հարկային օրենսդրության ենթադրյալ խախտումները բավարար հիմք չեն իր բիզնեսը փակելու համար։ Նրա խոսքով՝ ինքը «բոլոր հնարավոր միջոցներով» վիճարկելու է այդ որոշումը։ Fox News-ի հաղորդմամբ՝ գարեջրատան սոցցանցի էջերում բազմիցս հրապարակվել են Թրամփի դեմ ուղղված հայտարարություններ, որոնցում, մասնավորապես, «ակնարկներ են եղել, թե Թրամփի սպանության դեպքում հաճախորդներին անվճար գարեջուր կտրամադրեն, թեև նրա անունը ուղղակիորեն չի նշվել»։ Մասնավորապես, ապրիլին՝ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո, գարեջրատունը գրել էր, որ «մենք մոտ ենք անվճար գարեջրի օրվան»։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
