Երևան`   +30 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ.

«Այս գործիչների հետ կատարվողն ուղղակի կապ ունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ապագայի հետ»․ Թաթուլ Հակոբյան

79
Այսօր, 17:12
«Այս գործիչների հետ կատարվողն ուղղակի կապ ունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ապագայի հետ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին մի շարք թունավորող իրադարձություններ են տեղի ունեցել, որոնցից, մեզ համար ամենացավալին ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություններն էին ու գործակցությունը Արցախում:
Կարող եմ նշել բազմաթիվ կարևոր դրվագներ ևս, բայց այսօր ուզում եմ անդրադառնալ մեկին, որը հոգեբանական իմաստով անկյունադարձային է եղել:
Խոսքը Անդրանիկ Թևանյանի և ապա Արեգնազ Մանուկյանի՝ Ռուսաստանի օգտին լրտեսության ամբաստանությունն է, որ դեռ պետք է ապացուցել դատարանում, անգամ եթե դատարանի նկատմամբ լինեն վերապահություններ:
Հայաստանի գործող իշխանությունները Թևանյանի և ապա Մանուկյանի ձերբակալությամբ Ռուսաստանին ասացին, որ եթե դուք կարող եք տրորել հայ-ռուսական իրավապայմանագրային փաստաթղթերը, ապա նույնը կարող ենք անել նաև մենք:
Ես բացարձակապես այս գրառմամբ չեմ ուզում անդրադառնալ.
ա/ Թևանյանն ու Մանուկյանը մեղավոր ե՞ն, թե՞ ոչ, քանի դեռ չկա դատարանի վճիռը,
բ/ Հայաստանի իշխանությունները հաշվերհարդար ե՞ն տեսնում Թևանյանի և Ծառուկյանի հանդեպ,
գ/ գործերը քաղաքական ե՞ն և, ուրեմն՝ սարքվա՞ծ, թե տակը բան կա....
Այս ու բազմաթիվ այլ կետեր էական չեն այն հարցում, ինչի մասին գրում եմ:
Ռուսաստանը կարող է և հրապարակային չխոսել Թևանյանի, Ծառուկյանի, Կարապետյանների ու մյուս բազմաթիվ հարցերում, բայց ակնհայտ է, որ այդ գործիչների հետ կատարվողը ուղղակի կապ ունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ապագայի հետ»: