Երևան`   +34 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ.

«Մինչև դեկտեմբեր հետհաշվարկը սկսված է»․ Ոսկան Սարգսյան

64
Այսօր, 12:48
«Մինչև դեկտեմբեր հետհաշվարկը սկսված է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի տեղ չգնալու, քաղաքական, տնտեսական հայեցակարգեր չունենալու վերջն աղետալի է լինում.
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի Հայաստանի զարգացման ռազմավարություն, քաղաքական և տնտեսական հայեցակարգեր, օրվա կուրսով լողում է։ Պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ միջնորդ առևտրով հարստանում էին, ԵՄ անդամակցության մեկնարկի մասին դեկլարատիվ օրենք ընդունում, խաղում տարբեր լարերի վրա։ Հիմա եկել է կողմնորոշվելու ժամանակը, մինչև դեկտեմբեր հետհաշվարկը սկսված է։ Նիկոլ Փաշինյանի եվրոպական կուրատորները նրան թույլ չեն տա ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու մասին հանրաքվե անցկացնել, ԵՄ Հայաստան մտնելու մասին խոսակցությունն էլ անլուրջ է։ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ պատժամիջոցները ավելանալու են, և դրանից ամենաշատը տուժելու են հասարակ քաղաքացիները, այդ թվում՝ ՔՊ ընտրածները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան