Երևան`   +30 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ.

«Հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը»․ Տիգրան Աբրահամյան

54
Այսօր, 17:06
«Հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը»․ Տիգրան Աբրահամյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայությունը էական ազդեցություն ունի Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունների վրա:
Սկսած ռեգիոնալ «նայողներից» մինչև տարածաշրջանային նախագծեր՝ տարբեր քաղաքական ազդեցությունների են ենթարկվում, որի պարագայում կանխատեսելիության գործոնը բավականին նվազ է:
Դեռ դժվար է ասել, թե ով ինչքան կշահի կամ որքան կկորցնի, բայց մի բան ակնհայտ է՝ արկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու:
ՀՀ կառավարիչն այս ամենը հրաշալի գիտակցում է, սակայն նրան կառավարողները ելնում են ոչ թե ՀՀ առաջնահերթություններից, այլ սեփական շահերից:
Իսկ սրանց ներսում մի հանձնարարություն է իջեցված՝ ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը»: