«Ուիթքոֆն ու Քուշները համաձայնել են այցելել Կիև»․ #FT
966
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ., 15:10
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները Վլադիմիր Զելենսկու և Թրամփի՝ Վաշինգթոնում բանակցություններից հետո համաձայնել են առաջին անգամ այցելել Կիև։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում կատարելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։ Թրամփի և Զելենսկու թիմերն ակնկալում են, որ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կայցելեն Կիև՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Financial Times-ի թղթակից Քրիստոֆեր Միլլերը։ Նրա խոսքով՝ այցի հստակ օրը դեռևս չի որոշվել, իսկ ծրագրերը դեռ կարող են փոփոխվել։ FT-ի տվյալներով՝ նախատեսվող այցը պետք է նոր խթան հաղորդի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։ Ուիթքոֆն ու Քուշները նախկինում չեն այցելել Կիև։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
