«Թրամփի հետ հանդիպումը լավագույններից մեկն էր». Նեթանյահու
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումն անվանել է «լավագույններից մեկը»։ Նա հայտարարել է, որ հանդիպումը հիանալի է անցել: «Եվ երբ ես ասում եմ հիանալի, դրանք պարզապես խոսքեր չեն»,- նշել է Նեթանյահուն։ «Զրույց, որը հիմնված էր լիակատար գործընկերության, փոխադարձ աջակցության, ընդհանուր նպատակի ըմբռնման վրա. ապահովել, որ Իրանը միջուկային զենք չունենա: Լավագույն զրույցներից մեկը, որ երբևէ ունեցել եմ Միացյալ Նահանգների նախագահ, մեր ընկեր Դոնալդ Թրամփի հետ»,- հանդիպումից հետո հայտարարել է Նեթանյահուն: Նա նաև նշել է, որ զրույցը երկրների ղեկավարներին «հնարավորություն է տվել փոխանակվել գաղափարներով և համակարգել գործողությունները, որոնք կարևոր են Իսրայել պետության անվտանգության և ապագայի համար»։ Associated Press-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին հաղորդում է, որ Նեթանյահուն Թրամփի հետ զրույցում նշել է, որ Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակման դեպքում երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխան հարվածներ հասցնել։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
