«Արևմուտքում ոչ ոք չի քննարկում Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու հարցը». Մերց
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ Արևմուտքում ոչ ոք ներկայում չի քննարկում Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու հնարավոր հարցը։ «Մենք խոսում ենք հրադադարի դեպքում անվտանգության երաշխիքներ ձևակերպելու փորձերի մասին։ Եվ թիվ մեկ առաջնահերթությունը ուկրաինական բանակին աջակցելն է, որպեսզի այն կարողանա պաշտպանել այս երկիրը երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Մերցը։ Նա ընդգծել է, որ «սա բացարձակ առաջնահերթություն է»։ «Եվ մենք դա կսկսենք անել հիմա», - ասել է կանցլերը։ Նրա խոսքով, «շատ բաներ կարելի է անել միայն հրադադարի հաստատումից հետո»։ «Դրա համար անհրաժեշտ է համաձայնագիր Ռուսաստանի հետ, և այս համաձայնագիրը, իհարկե, կպարունակի պայմաններ երկու կողմերի համար։ Մեր կողմից պայմանն այն է, որ Ուկրաինան պետք է պահպանի իր անկախությունը երկարաժամկետ հեռանկարում, ունենա դաշինքներ ընտրելու իրավունք և ազատություն»,- ասել է Մերցը։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է նա՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ «այս պահին ոչ ոք չի խոսում Ուկրաինայում ցամաքային զորքերի մասին»։ Հարցին, թե արդյոք նա հույս ունի, որ հրադադար կհաստատվի 2026 թվականին, կանցլերը պատասխանել է. «Ես չեմ կորցրել հույսը, որ մենք կարող ենք դրան հասնել, բայց նաև պատրանքներ չունեմ»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
