«Լրտեսության մեջ կասկածվող հյուպատոսը սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ»․ ԶԼՄ
![]() «Հրապարակ»-ը գրել էր, որ մոտ 2 ամիս առաջ աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել ՀՀ դիվանագիտական կորպուսում, որը փորձել են գաղտնի պահել։ Ավստրիայում ՀՀ հյուպատոս ոմն Աշխեն Ալեքսանյանի՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են: Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ «Ֆակտոր»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Աշխեն Առաքելյանը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Լրատվականի տեղեկությունների համաձայն նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։ Աշխեն Առաքելյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
