Սկանդալային ձերբակալություն՝ ՀՀ դիվանագիտական կորպուսում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել ՀՀ դիվանագիտական կորպուսում, որը փորձել են գաղտնի պահել։ Ավստրիայում ՀՀ հյուպատոս ոմն Աշխեն Ալեքսանյանի՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են: Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն է իրականացրել ԱԳՆ շենքում՝ համակարգիչներն են ուսումնասիրվել, փաստաթղթեր են զննվել։ Եվ որոշվել է այս ձերբակալությունը գաղտնի պահել, քանի որ այն մեծ սկանդալի առիթ կարող է դառնալ։ Բանն այն է, որ որևէ մեկին դիվանագիտական կորպուսում բարձր պաշտոնի նշանակելուց առաջ ԱԱԾ-ն ստուգում է նրա անցած ուղին, կասկածելի կապերը եւ այլն: Նշանակումն արվում է միայն համապատասխան մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որի արդյունքները զեկուցում են նշանակողին։ Հիմա ստացվում է, որ կա՛մ թերացել են, ինչը պատասխանատվության հարց է առաջացնում, կա՛մ էլ նշանակողներն են աչք փակել ինչ-ինչ հանգամանքների վրա։ Եվ ծածկադմփոցի շրջանակներում էլ համացանցից, բոլոր բաց աղբյուրներից ուղղակի վերացրել են Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ տեղեկատվությունն ու անգամ նշանակման մասին պաշտոնական լուրը։ Բայց ԱԳՆ համակարգի հին աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ լավ է ճանաչում Աշխենին, նա սկզբում քաղծառայողի հաստիքի վրա էր, ապա աշխատանքի անցավ ԱԳՆ հյուպատոսական բաժնում և դիվանագետի կոչում ստացավ, որից հետո այլեւս տեղեկություն չունի նրա մասին»:
|

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
