«Նեթանյահուն փորձում է թաքցնել իր սեփական ցեղասպանությունը»․ Ֆիդան
![]() Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը արձագանքել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանության մասին․ «Կան փաստեր, որոնք աշխարհը ճանաչում է որպես ցեղասպանություն: Այն, ինչ փորձում է անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ոչ այլ ինչ է, քան սեփական ցեղասպանությունը թաքցնելու փորձ»․- ասել է նա։ Ֆիդանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսրայելի անձեռնմխելիության պատրանքը վերացել է: «Պաղեստինի հարցը և վերջին երկու տարիների ընթացքում Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը վերք է ոչ միայն մեր ժողովրդի, այլև բոլոր մուսուլմանների համար, դա ամբողջ աշխարհի ցավն է», - ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը շատ ավելի հեռու է գնում 1967 թվականին հաստատված սահմաններից՝ ձգտելով էքսպանսիայի և օկուպացիայի: «Սա ակնհայտ է», - ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Հաքան Ֆիդանը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Իսրայելին կանգնեցնելու ամենամեծ ճնշման հնարավորություններ ունեցող երկիրը Միացյալ Նահանգներն է, բայց նրանք դրանք բավարար չափով չեն օգտագործում։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
