Սպիտակ տունը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման նպատակը
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Այս հանդիպման նպատակն է, որ նախագահը մեկնի՝ այս պատերազմն ավարտելու վերաբերյալ ավելի հստակ պատկերացում ունենալով»,- նշել է նա։ Միևնույն ժամանակ, Լիվիտը չի բացառել Թրամփի՝ ապագայում Ռուսաստան այցելելու հնարավորությունը։ Ամերիկացի առաջնորդի՝ Ռուսաստան այցելելու ծրագրերի մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Հնարավոր են նման ծրագրեր»։ Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների ղեկավարների հանդիպման վայրերի տարբեր տարբերակներ։ Սակայն Թրամփը ինքը մեծ պատիվ է համարում Պուտինի հետ բանակցություններ վարել ամերիկյան հողում՝ Ալյասկայում։ Միևնույն ժամանակ, Թրամփը հետաքրքրված է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմամբ, սակայն առաջիկա հանդիպման հիմնական ուշադրության կենտրոնում կլինի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը։ Սպիտակ տան խոսնակը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն առաջընթաց է տեսնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների շնորհիվ, որոնց կոչ է արել Թրամփը։ «Ես չեմ ուզում կարմիր գծեր սահմանել նախագահի համար, բայց նա կոչ է արել կողմերին անմիջականորեն քննարկել մարդասիրական հարցերը։ Մենք արդեն տեսնում ենք արդյունքներ՝ ռազմագերիների փոխանակում և երեխաների վերադարձ», - ասել է մամուլի քարտուղարը։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
