«Թուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս ուսի աշխատել». Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վրացի գործընկեր Միխայիլ Կավելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանի և Վրաստանի հետ միասին, զգալի ներդրում ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Նրա խոսքով՝ նախատեսվում է հանդիպում երեք երկրների խորհրդարանների խոսնակների մակարդակով։ Էրդողանը շեշտել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության մեխանիզմը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային գործընթացներում։ Անկարայում Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և վստահություն հայտնել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հարցում։ «Վերջին տարիներին մենք հասել ենք 3 միլիարդ դոլարի առևտրային շրջանառության նպատակային ցուցանիշի և այժմ վստահորեն շարժվում ենք դեպի 5 միլիարդ դոլարի նոր նպատակ»,- ասել է Էրդողանը՝ նշելով Անկարայի և Թբիլիսիի միջև տնտեսական կապերի դրական դինամիկան։ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։ Այս համատեքստում նա հաստատել է խորհրդարանների խոսնակների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ծրագրերը։ Էրդողանը հատուկ ուշադրություն է դարձրեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությանը, որը, ըստ նրա, «սկսում է գործել ամբողջ հզորությամբ» և Եվրոպան ու Ասիան կապող Միջին միջանցքի կարևոր մասն է կազմում։ «Թուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել համագործակցության, խաղաղության և զարգացման համար՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս»,- եզրափակել է Թուրքիայի առաջնորդը։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
