«Համաձայնագրի ստորագրման համար Բաքուն սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին»․ Ամիրբեկով
![]() Վաշինգթոնում փաստաթղթի ստորագրումը հաստատում է Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին դրույթը ճանաչում է, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ են հետագա գործողություններ, այսինքն՝ համաձայնագրի ստորագրումն ապահովելու համար Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս գոյություն ունեցող տարածքային պահանջները վերացնելու համար»,- նշել է դիվանագետը։ Ամիրբեկովի խոսքով՝ համատեղ հռչակագրի հիմնական դրույթներից մեկը երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցման կապերի ապաշրջափակման պարտավորությունն է, մասնավորապես՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնի է, համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները կօգնի կառուցել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) տարանցիկ միջանցքը։ «Իսկ TRIPP-ը հաղորդակցության ԱՄՆ հատուկ նախագիծ է, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում՝ Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»,- նշել է Ամիրբեկովը։ «Նաև Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված համատեղ կոչը ևս մեկ կարևոր քայլ է խաղաղության և կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկի վերացման ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
